Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել սարսափելիողբերգություն մեծ հրդեհի տեսքով, որի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, իսկ անհետկորել են երկուսը: 62 մարդ տուժել է, որոնցից ոմանք դեռ գտնվում են հիվանդանոցներում։

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ արդեն հարցաքննվել է ավելի քան երկու տասնյակմարդ։ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի երկուհոդվածներով՝ հրդեհային անվտանգությունը և դյուրավառ նյութերի պահպանմանկանոնները կամ պահանջները խախտելու հիմքերով:

Օգոստոսի 17-18-ը Հայաստանում հայտարարվել են սգո օրեր: Տեղի ունեցածը վերջինտարիներին Հայաստանում տեղի ունեցած ամենալուրջ ողբերգական պատահարներից մեկնէ, երբ նման միջադեպի արդյունքում կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։ Չնայած այդսարսափելի ողբերգությանը՝ հայտնվում են նրանք, ովքեր փորձում են քաղաքականացնելայդ պատահարը և արտաքին քաղաքական երանգ հաղորդել դրան։

Ամեն ինչ հանուն դրամաշնորհների

Մինչ հանրապետությունում որոնողական աշխատանքներ էին ընթանում, իսկ հանրությունըմեծ շոկ էր ապրում կատարվածի կապակցությամբ, հասարակական-քաղաքական որոշ ուժերսկսեցին իրական հակառուսական ալիք բարձրացնել՝ Ռուսաստանին մեղադրելովողբերգական պատահարի համար, իբր հենց Մոսկվան է կանգնած «Սուրմալու» առևտրիկենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևում։

Հիմնական հրահրողներն այն հասարակական-քաղաքական ուժերն են, որոնքֆինանսավորվում են ԱՄՆ-ի և համակարգվում են նաև հայաստանյան իշխանությանարևմտամետ թևի կողմից։ Հիմնական դերակատարներն են Ազգային-ժողովրդական բևեռը(ԱԺԲ), որի ներկայացուցիչները հաճախ են լինում ԱՄՆ պետդեպարտամենտի շենքում, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանատներում։

ԱԺԲ-ի հիմնական նպատակը հակառուսական տրամադրությունների խորացումն է, և նրանցհամար կարևոր չէ, որ դա արվում է արյան կամ անմեղ զոհերի հաշվին։ Այս հասարակական-քաղաքական ուժի առաջնորդների համար մարդկանց կյանքը մեծ նշանակություն չունի, քանիոր մի քանի տարի առաջ հենց նրանք են գրավել Երևանի ոստիկանական շենքը և սպանելոստիկանության աշխատակցին։

Տեղի ունեցած ողբերգությունից անմիջապես հետո ԱԺԲ-ի ներկայացուցիչներն ու մի շարքարևմտամետ հասարակական-քաղաքական գործիչներ շտապեցին հայտարարել, որ հենցՌուսաստանն է «Սուրմալու» առևտրի կենտրոնը հրկիզելու միջոցով ճնշում գործադրումՀայաստանի իշխանությունների վրա՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու նպատակով։Այդ անձանց թվում են ԱԺԲ անդամներ Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Ասլիկյանը, ինչպեսնաև այդ միավորման այլ ներկայացուցիչներ։ Նման հայտարարություններով հանդես են եկելմի շարք արևմտամետ հասարակական-քաղաքական ուժերի անդամներ, որոնք գտնվում ենարտաքին կառավարման ներքո։

Այս օրերին ևս մեկ ակտիվ իշխանամետ, այդ թվում նաև արևմտամետ գործիչ ՍտյոպաՍաֆարյանն է, ով հայտարարել է, թե Ռուսաստանն ինքն է մեղավոր, որ իրեն մեղադրում ենայսօրվա «Սուրմալու» – ի դեպքերի մեջ։

Օգոստոսի 17-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղելՀայաստանի ԱԳՆ-ին և կոչ արել Հայաստանի իշխանություններին համապատասխանմեկնաբանություններով հանդես գալ վերոնշյալ հայտարարությունների մասով, ինչպես նաևքայլեր ձեռնարկել նման ոչ բարեկամական դրսևորումների կանխման ուղղությամբ:

Ակնհայտ է, որ բողոքի նոտան ուղղվել է ՀՀ ԱԳՆ, քանի որ վաղուց արդեն հայտնի է, որվերոնշյալ բոլոր հակառուսական ուժերը վերահսկում են նաև հայաստանյան իշխանությանորոշ օղակներ։

Իրական նպատակներ

Հայտնի է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետոմի շարք երկրներում, այդ թվում՝ Մոսկվայի համար դաշնակից պետություններում, դրսիցպատվերով բազմաթիվ ակցիաներ են անցկացվել Ռուսաստանի դեմ, ինչպես նաևմիտումնավոր սկսվել է բորբոքվել հակառուսական ալիքը։ Հայաստանն այդ երկրներիշարքում առաջատարներից մեկն է, քանի որ այստեղ է, որ տարիներ շարունակ ակտիվորենձևավորվում և ընդլայնվում է ՀԿ-ների և հասարակական-քաղաքական միավորների ցանցը, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա միջոցների հաշվին:

Արդեն տևական ժամանակ է, ինչ այս կառույցների և ուժերի հիմնական նպատակը հենցՌուսաստանի իմիջի վարկաբեկումն է հայ հանրության աչքերում, հաճախ՝ տոտալ ստի ևապատեղեկատվության միջոցով, ինչպես «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածմիջադեպի դեպքում։

Նրանց արտասահմանյան հովանավորների վերջնական նպատակը ՀայաստանըՌուսաստանից հեռացնելն է, իսկ հետո կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա մեր երկրի հետ, քանի որ նրա ճակատագիրը դրանից հետո ոչ մեկին հետաքրքիր չէ։

Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչու են Հայաստանի իշխանությունները, իսկ ավելի ճիշտ դրամի մասը համակարգում վերը նշված ուժերի գործողությունները արտաքին ուժերի հետհամատեղ։ Ի՞նչու Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չի կասեցնում նմանդրսևորումները։

Պատասխանը պետք է փնտրել հետևյալ գործոններից ելնելով․ Փաշինյանի իշխանությունըհնարավոր է դարձել օտարերկրյա հասարակական-քաղաքական ցանցի աջակցմանշնորհիվ, որը 2018 թվականին առանցքային դեր է ունեցել իշխանափոխության գործընթացում։Երկրորդ գործոնը կայանում է նրանում, որ Ղարաբաղում հայկական իշխանությունները գնումեն զիջումների, որը մեծ վնաս է հասցնում Փաշինյանի և նրա թիմի վարկանիշին:

Հետևաբար տվյալ դեպքում Հայաստանի իշխանություններն իրենց վերահսկողության տակգտնվող հակառուսական ուժերի միջոցով բոլոր սլաքները ուղղում են դեպի Ռուսաստան, իբրհենց Մոսկվան է մեղավոր Ղարաբաղում Հայաստանի բոլոր դժբախտությունների համար։

Նման պրակտիկան արդեն տևական ժամանակ է կիրառվում է Հայաստանի ներկայիսիշխանությունների կողմից, սակայն բոլորին վաղուց արդեն ամեն ինչ հասկանալի է։

Օգոստոսի 25-ին հայկական կողմը պետք է Լաչինի միջանցքի շրջանում նոր տարածքներհանձնի, և արդեն բոլոր հնարավոր միջոցներով հակառուսական տրամադրություններ ենբորբոքվում։

Ամենակարևորն այն է, որ հայ հասարակությունը կարողանա ճշմարտությունը տարբերելստից, իսկ անհեռատես արտաքին քաղաքականությունը հաճախ հանգեցնում էամենաանկանխատեսելի բացասական հետևանքների, որոնք Հայաստանի համար կարող ենաղետալի լինել։

Արման Ղուկասյան՝ քաղաքագետ