Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներիհանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են գերիների ազատարձակման և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու, սահմանագծման ևսահմանային անվտանգության, տարածաշրջանային ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրինվերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելարտգործնախարարների մակարդակով խաղաղ պայմանագրի նախագծի մշակմանառարկայական բանակցությունները։ Արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենամեկ ամսվա ընթացքում։ Սահմանազատման և սահմանային անվտանգությանհանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում: Առաջնորդներիհաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին։

Բրյուսելյան ձևաչափը կամ վերմակն իր վրա քաշելու փորձերը

Բելգիայի մայրաքաղաքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումըթվով չորրորդն էր։

Հարկ է հիշեցնել, որ Ղարաբաղում 44-օրյա պատերազմը դադարեցվել է միայն Մոսկվայիանմիջական միջնորդությամբ։ Արյունահեղությունը կասեցնելու փորձեր արվել են նաև ԱՄՆ-իև Ֆրանսիայի կողմից, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել։

Այսօր Ղարաբաղում որոշակի կայունություն պահպանվում է միայն այնտեղ ներկա ռուսխաղաղապահների շնորհիվ։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղիունեցան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բազմաթիվ հանդիպումներ: Մոսկվանբազմիցս ոչ միայն հայտարարել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ Երևանինև Բաքվին օգնելու իր պատրաստակամության մասին, այլև արել և շարունակում է անել ամենինչ, որպեսզի Ղարաբաղում լարված իրավիճակը չվերածվի լայնամասշտաբարյունահեղության:

Վերը նշված ձևաչափում այս կոնֆլիկտային հարցը սկսեց ակտիվորեն առաջ շարժվել, սակայն այստեղ էլ գտնվեցին որոշակի արտաքին ուժեր, որոնք որոշեցին, որ պետք էայլընտրանքային հարթակ ստեղծել իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը լուծելուհամար ։

Ակնհայտ է, որ բրյուսելյան ստեղծված ձևաչափը, որը նույնպես համակարգվում է և ԱՄՆ-իկողմից, ուղղված է նրան, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանային հարցերից ևշարունակի նրա մեկուսացման քաղաքականությունը։

Արևմուտքին քիչ են հետաքրքրում Երևանի և Բաքվի խնդիրները, և հենց այդ խնդիրներիհաշվին արտաքին ուժերը կյանքի կկոչեն իրենց արտաքին քաղաքական խնդիրները։

Այսպես կոչված բրյուսելյան ձևաչափի ի հայտ գալուց հետո և Ղարաբաղում, ևտարածաշրջանում իրավիճակը, ընդհանուր առմամբ, ավելի լարված է դարձել, իսկբախումները Ղարաբաղում ՝ ավելի շատ։

Տեղի գործակալների ակտիվացում

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո որոշ արտաքին ուժեր որոշելեն, որ ճիշտ ժամանակն է Ղարաբաղում ռուս խաղաղապահների վարկաբեկմանքաղաքականություն սկսել։

Այդ նպատակով Հայաստանում ակտիվացել են տեղի գործակալները, որոնք նստած ենարտասահմանյան ֆինանսավորման վրա։ Տեղեկատվական ռեսուրսների և տեղական ՀԿ-ների ամբողջ ցանցը միացված էր այս խնդրի իրականացմանը:

Մի կողմից ՝ ապակայունացվում է իրավիճակը Ղարաբաղում, մյուս կողմից ՝ աշխատանքներեն տարվում ռուս խաղաղապահների կերպարի աղավաղման, հաճախ ստի ևմանիպուլյացիայի օգտագործման ուղղությամբ։

Իրավիճակը գնալով թեժանում է այն պատճառով, որ տարածաշրջանում կան նաև ուժեր, որոնք շահագրգռված են Ղարաբաղում խաղաղապահ զորակազմը փոխարինելու կամլրացնելու հարցում։ Թուրքիան երբեք չի թաքցրել և առաջին օրերից հայտարարել է թուրքխաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելու իր ցանկության մասին։

Ստացվում է, որ տեղական ազդեցության գործակալներն ամեն ինչ անում են, որպեսզիբավարարեն թուրքական նկրտումները։

Բրյուսելում Երևանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ լուրջառաջընթաց չի գրանցվել: Չկա և չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք ականատես կլինենքղարաբաղյան հակամարտության և Հարավային Կովկասում վիճելի հարցերի լուծմանը՝առանց Ռուսաստանի ուղղակի մասնակցության, իսկ 44-օրյա պատերազմը դրա վառօրինակն է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագիրը վաղ թե ուշ իրականությունկդառնա, սակայն կարևոր է հասկանալ, որ Բրյուսելում որոշվում է ոչ թե տարածաշրջանիխաղաղ ճակատագիրը, այլ նրա հետագա ապակայունացումը, քանի որ արտաքին ուժերընպատակ են դնում Մոսկվայի համար լարվածության նոր օջախ ստեղծել երրորդ երկրներիճակատագրերի հաշվին, ինչպես դա արդեն արվել է ԽՍՀՄ փլուզման ժամանակ:

Արման Ղուկասյան՝ քաղաքագետ