2018 թվականի օգոստոսին կանգնած էի Երևանի Հանրապետության հրապարակում,  զարմանալով, թե ինչպես է անշուք արտաքինով լրագրողը, իր խարիզմայով ղեկավարվող 100 հազար մարդկանց գլուխ կանգնելով, իր գաղափարներով ոտքի հանեց ողջ երկիրը։ Այո, և՛ նա, և՛ իր թիմի մի մասն անցել են արևմտյան «առաջնորդության ծրագրերով», իսկ նրանց կենսագրությունում մինչ այժմ թափառում է Սորոսի ուրվականը, բայց 2018-ի Հայկական գարունը չի ունեցել արտաքին քաղաքական կարգախոս, ինչպես այլ «գունավոր հեղափոխությունները»։ Ցուցարարների պահանջները բացառապես վերաբերում էր ներքին քաղաքականությանը՝ ոչ ոք չէր պատրաստվում «մոսկվացիներին ճյուղին» նստեցնել (ուկրաեներեն՝ «москаляку на гіляку»)։

Այդ շարժման մեկ այլ կարևոր հանգամանք էր՝ ցույցերի խաղաղ բնույթը։ Փաշինյանի կողմնակիցները ոչ միայն շինություններ չէին ավերում, ոստիկանության վրա հրավառ նյութեր նետում, դիպուկահար հրացաններով չէին կրակում համաքաղաքացիների վրա, այլև հատուկ տեղեկացնում էին ոստիկանությանը երթիքարտեզը, որպեսզի գործեն բացառապես օրենքի դաշտում։

Փաշինյանով հիանում էին, նրանից կուռք ծեփում, իսկ ռուս կոլեգաների և որոշ հայ ինտելեկտուալների զգուշավոր մտավախություններին, հասարակության մեծամասնությունը պատասխանում էր՝ «ա՛յ հիմա կապրենք» ոճով։ Երկիրը հիացած էր նոր առաջնորդով, որն իշխանության էր եկել իրավական, ժողովրդավարական ճանապարհով։ Կարևոր հանգամանք․ բազմաթիվ ուսանողներ, որոնք ժամանակին խոսում էին միայն արտագաղթիմասին՝ որպես կարիերայի աճի միակ հնարավորություն, Փաշինյանի իշխանության գալուց հետո մտածում էին՝ մնալ երկրում։ Երկիրն, միանշանակ, համարում էր, որ հեղափոխություն է տեղի ունեցել, իսկ ցանկացած քննադատական նկատառում, որ փոխվել են զուտ որոշ ֆիգուրներ կաբինետում, այլ ոչ թե իշխանության և բիզնեսի կամ պետության և հանրության փոխհարաբերությունները՝ մեկնաբանվում էին, որ արդեն իսկ շատ բան է տեղի ունեցել։ Ռուս փորձագիտական համայքնում հատուկ զարմանք առաջացրեց Փաշինյանի և նրա փողոցային կողմնակիցների պատրաստակամությունը՝ «դատարանների հարցերը լուծել» առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, այլ ոչ՝ օրենքի տառով։

Այս պատերազմի ավարտից անմիջապես հետո առողջ, ուժեղ ու չափահաս հայ տղամարդիկ առաջնագծում պարտության պատճառով պայթած ատելությունը որոշեցին դատարկել վարչապետի գրասենյակի ու ԱԺ-ի շենքի վրա։ Հավանաբար պետական հաստատության դռներն ու կահույքը կոտրելը նրանց համար ավելի հեշտ էր, քան Շուշին գրոհող բանակի վրա կրակելը։ Այն ինչ ցուցարարներն արեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, թույլ պետության՝ իսկական վկայություն էր։ Ասֆալտին սեփական արյան մեջ պառկած երկրի երրորդ դեմքը, որին չէր կարողանում մոտենալ Շտապօգնության մեքենան (ի տարբերություն Շուշիի պաշտպանության, որը վարում էին ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի առանձին ստորաբաժանումներով, մինչ հայկական պետական քարոզչությունը ստում էր քաղաքը վերահսկողության տակ պահպանելու մասին) հայկական ուժային մեքենայի կոտրված լինելու վկայությունն է։

Ռուս քաղաքական դասն իսկապես ջերմ զգացմունքներ չի տածում Հայաստանի վարչապետի հասցեին։ «Քիմիա» չի առաջացել, կամ էլ չափից շատ էին մենթալ թյուրըմբռնումները, իսկ 2018-ից հետո՝ բազմաթիվ մանր սխալները (Խաչատուրով, ՀԿԵ, Քոչարյան և այլն)։ Բայց նրանց, ովքեր կոչ են են անում խաչել Փաշինյանին կամ թքում են նրա պաշտոն-ազգանվանվահանակի վրա, պետք է հարցնել․ իսկ ի՞նչ էր նրան մնացել անել։ Սպասել քանի դեռ չէր ընկեր Ստեփանակե՞րտը։ Արցախ ուղարկել մահվան նորանոր կամավորների՞։ Ստել տելեգրամային ալիքներո՞վ։ 2011-ից պահը բաց էր թողնված։ Ոչ Փաշինյանով։ Հայաստանը չէր ուզում վերադարձնել Արցախի շրջակա շրջանները՝ ի հեճուկս Մադրիդյան սկզբունքի, Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի։ Ո՞վ չգիտեր այս մասին։

Նիկոլ Փաշինյանը կրկնեց բազմաթիվ հետսովետական առաջնորդների սխալը։ Պայքարելով իշխանության համար, նրանք մերկացնում էին վարչախմումբը, արհամարեցին որոշ դատավորների՝ ընտրական անարդարության և ղեկավարներին քծնելու համար, ատում էին ուժայիններին ինքնիրավչության համար։ Նստելով բարձր կաբինետներում, նրանք սկսեցինանել այն, ինչ անում էին նախկինները։ Վիշապին սպանելով, նրանք իրենք դարձան վիշապ։ Այժմ Ուկրաինան սպասում է, թե նախկին նախագահ Պորոշենկոյի դեմ ե՞րբ մեղադրանք կառաջադրեն, ինչպես առաջադրեցին նախկին նախագահ Յանուկովիչի դեմ, որի օրոք նստեցրել էին Յուլիա Տիմոշենկոյին։ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, այն բանից հետո, երբ նստեցրեց «օրենքով գողերին», ինքը հայտնվեց «զոնում»։ Ուկրաինացի քաղաքական գործիչ Յուրի Լուցենկոն նստեց բանտում Ներքին գործերի նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնները զբաղեցնելու միջակա ժամանակահատվածում։ Իրավունքի գերակայություն և հզոր պետականություն ունեցող երկրում, նման կարիերային վայրիվերումները կարելի էր բացատրել արդարության վերականգնմամբ․ չէ որ ուժայիններ ու քաղաքական գործիչներ հետապնդվում են նաևԳերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Բայց հետսովետական տարածաշրջաններում, թույլ ենթակառուցվածքների պայմաններում, իշխանությունից հեռացվածների ճակատագրերը կախված են ոչ թե հանցագործությունից և հետաքննության որակից, այլ նոր իշխանության նկատմամբ վերաբերմունքից։

Նախագահ Քոչարյանի ժամանակ լրագրող Փաշինյանը նստեց։ Վարչապետ Փաշինյանի օրոք նախկին նախագահ Քոչարյանը նստեց (դատավարությունն ընթացքի մեջ է)։ Ընդդիմադիր Փաշինյանը խոսում էր խաղաղ ցույցերի նկատմամբ բռնություն կիրառելու անթույլատրելիության մասին։ Վարչապետ Փաշինյանը խոսում է պատերի տակ վնգստացողների մասին, իսկ Երևանում ոստիկանությունն անհոգ ցրում է խաղաղ ցույցերը։

Օրենքի նկատմամբ համընդհանուր անհարգալից վերաբերմունքի այս շրջապտույտը կշարունակվի Հայաստանում այնքան ժամանակ, մինչև իշխանությունն ու ընդդիմությունը կհասկանան, որ պետականությունը, ինստիտուտները և կայունությունը, մանավանդ պատերազմում պարտությունից թուլացած երկրում, ավելի կարևոր է կոնկրետ աթոռներից ևներքաղաքական մրցակիցների հետ հաշիվներ մաքրելուց։

Հայկական քաղաքական գործիչները կսկսեն իշխանության համար պայքարը, որովհետև վարչապետի վառվող աթոռի հոտը արդեն առել են։ Նրանք, ովքեր 2 տարի առաջ հիացած էին Փաշինյանով, ներկայում նրա վրա կախել են դավաճանի պիտակը (ժողովրդական սերըերկար չի տևում)։ Հայաստանը 2020-ին մարտնչում էր 2,5 կողմի դեմ։ Բայց ինչո՞ւ են հայտ ղամարդիկ պատերազմը տեղափոխում Երևան։ Չէ՞ որ՝ եթե նրանք ծեծեն ԱԺ նախագահին կամ պատառոտեն վարչապետին, Շուշիի վրա դրոշը չի փոխվի։

Հայ քաղաքական գործիչներին կարելի է խորհուրդ տալ՝ չպայթեցնել իրենց պետականությունը։ Ազգային միասնությունը, այլ ոչ թե ի նշան բողոքի՝ մարտական պարգևների վերադարձը, լայն կոնսենսուսը՝ «խաչելու» կոչերի փոխարեն, նոր աշխարհագրական պայմաններում պաշտպանության ռազմավարության փնտրտուքը, ոչ թե կորուստը վերադարձնելու մանտրաները․ այսպիսին են սառը խորհուրդները։ Մի ծեծեք քաղաքական գոծիչներին, մի կռվեք ոստիկանների հետ, մի ավիրեք պետական շենքերը, մի անիծեք ձեր դաշնակիցներին, մի ստորացրեք ցուցարարներին։ Ժամանակները, երբ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկածները սահմանափակում են ժողովրդավարության ձեռքբերումները, միշտ էլ կլինեն: Ժամանակները, երբ ազգի առաջնորդը գնդակ էր արձակում ճակատին՝ նախապես թույնի սրվակ խմելով, սպանելով իր կնոջն ու շանը, անցել են: Ձեր ձեռքերին հայերի նոր արյունը տարածքներ չի վերադարձնի:

Ղարաբաղի համար այս պատերազմը վերջինը չի: Հակամարտությունն ավարտված չէ: Փխրուն խաղաղությունը պահպանելը, որը կողմերից մեկը ընկալում է որպես ամոթ, իսկ մյուսը՝ գրեթե բացարձակ հաղթանակ, անկայունության տարածություն է: Որքան երկար հնարավոր լինի այն պահպանվել, այնքան քիչ մարդիկ կմահանան։

Տոկարև Ալեքսեյ

Ավագ գիտաշխատող ՄՄՀՊԻ ՄՀԻ