Երկու կրակի արանքում․ Հայաստանում իշխանափոխություն է պատրաստվում
Լեռնային Ղարաբաղում զինված գործողությունների դադարեցման պահից մեկ ամիս է անցել։ Այդ պայմաններում Հայաստանի կառավարությունը գլխավորում է մարդ, որը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի և Ղարաբաղի տարածքների հանձնման հայտարարությունը, իսկ ներքաղաքական իրավիճակը ճայրահեղ լարված է, պայմանավորված՝ ընդդիմության կազմակերպած պարբերական և բազմամարդ ցույցերով։
Ցույցերի սկիզբը
Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կարող էր պնդել, որ իր թեկնածությունը պաշտպանել է բազմահազարանոց ամբոխը Երևանի փողոցներում, ապա այսօր համազգային «սիրո» մասին վկայում են լոկ մի քանի տասնյակ նվիրյալ քաղաքացիներ և կառավարության շենքի մոտ կանգնած ոստիկանական պատնեշները։
Առաջին ցույցերն ու անհամաձայնությունը ընթացիկ իրավիճակի հետ արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ համաձայնության ստորագրման գիշերը, ինչի մասին ի լուր ամենքի՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց կառավարության ղեկավարը։ Դրանից անմիջապես հետո փողոց դուրս եկան հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մի մասը ներխուժեցին ԱԺ, ավերելով ճանապարհին պատահած ամեն ինչ, ծեծի ենթարկելով Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Գիշերային այդ անկարգությունները սկիզբ դրեցին բողոքի ալիքին, որը Հայաստանում պահպանվում է ցայսօր։
Ցույցերը շարունակվում են
Հասարակական կրքերը թեժացել էին նախքան տխրահռչակ համաձայնագրի ստորագրումը։ Սահմանի իրավիճակը թաքցնելով ու համարձակ ելույթներով կառավարությունն, այդպիսով, կրակն իր վրա վերցրեց։ Մի կողմից՝ դա պայմանավորված էր քաղաքացիների դժգոհությամբ, մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերի միավորմամբ ընդդեմ իշխող կուսակցության։ Դեռ տխրահռչակ փաստաթղթի ստորագրման նախօրեին, նոյեմբերի 9-ին, ընդդիմադիր 17 կուսակցությունները պահանջում էին Հայաստանի կառավարության հրաժարականը։ Նրանց համատեղ հայտարարությունում ասվում էր, որ պահանջները կապված են Արցախում ռազմական գործողությունների և ներկա գործող իշխանությունների՝ իրավիճակին տիրապետելու անկարողության հետ․ «Անվերադարձ կորուստներից խուսափելու համար քաղաքական ուժերը պահանջում են Փաշինյանի և նրա կառավարության ինքնակամ ու խաղաղ հեռացում և բեկում մտցնելու ունակ ուժերով իշխանության հրատապ ձևավորում»։
Այնինչ Փաշինյանն ու իր թիմը չէին պատրաստվում հեռանալ։ Եվ դա չարեցին անգամ նոյեմբերի 10-ից հետո։ Այդ պատճառով ընդդիմության պահանջներն ավելի սաստկացան ու վերածվեցին պարբերական ցույցերի, որոնցում ամեն անգամ, գործող իշխանությունների անգործությունից ու դատարկախոսությունից հոգնած ավելի շատ մարդ է հավաքվում։
Իշխող ուժն արդեն լքել են մի քանի պատգամավորներ, ինչպես նաև անցնող ամսում Հայաստանի տարբեր մարզերի ղեկավարներ ինքնակամ վայր են դրել իրենց լիազորությունները։ Փաշինյանի ու կառավարության հրաժարականն արդեն ոչ միայն իրեն ժամանակին իշխանության բերած քաղաքացիներն են պահանջում, այլև՝ հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ։ Այսպես, Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Կաթողիկոսներ Գարեգին Բ-ն և Արամ Առաջինը, խոշոր ռուս գործարարներ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Սերգեյ Համբարձումյանը և ուրիշներ, տասնյակ մշակութային գործիչներ և արտաախորհրդարանական ուժեր, տասնյակ համայնքապետեր։
Միևնույն ժամանակ, չնայած Փաշինյանի թիմի հրաժարականի համակողմանի ու լիովին բացատրելի ցանկությանը՝ հասարակության առաջ հարց ծագեց․ Ո՞վ կարող է ղեկավարել երկիրը մինչև հաջորդ հերթական ընտրությունը։ Պատասխանը երկար չսպասեցրեց, և արդեն դեկտեմբերի 3-ին ընդդիմությունը հայտնեց, որ անցումային շրջանում որպես միասնական թեկնածու առաջադրում է Հայաստանի նախկին վարչապետ ու ՊՆ նախարար Վազգեն Մանուկյանին։
Մինչդեռ մի քանի շաբաթ անց մամուլում լուրեր տարածվեցին, որ Փաշինյանն առաջիկայում չի պատրաստվում լքել վարչապետի պաշտոնը, իսկ գարնանը Հայաստանում կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Վերջին շրջանում, մամուլում սկսեցին շրջանառվել վարչապետի հնարավոր թեկնածուների մի քանի ազգանուններ՝ Վազգեն Մանուկյան, Աննա Հակոբյան, Էդմոն Մարուքյան։
Վարչապետի թեկնածուներ
Այսօր բոլորի ականջին ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորոդի՝ Վազգեն Մանուկյանի անունն է։
Ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը հաջողությամբ զբաղվում է ինչպես գիտությամբ, այդպես էլ քաղաքականությամբ։ 1988 թվականից Մանուկյանը գլխավոր դերակատարում ունի «Ղարաբաղ» Կոմիտեյում, 1990 թվականին նշանակվել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետի պաշտոնում, իսկ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղեկավարել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, մասնակցություն է ունեցել երկրի Զինված Ուժերի ստեղծման գործում։ Այնուհետև հայկական քաղաքականության վետերան Մանուկյանն (այդպես էին անվանում նրան ԶԼՄ-ներում) ընտրվում է ԱԺ պատգամավոր, 2009-ին նշանակվում Հանրային Խորհրդի նախագահ։ Պաշտոնավարելով մինչև 2019-ի դեկտեմբերը, Մանուկյանը բազմիցս քննադատել է իշխող քաղաքական ուժին ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իսկ 2020-ի հոկտեմբերի ռազմական գործողությունների թեժացման ժամանակ կոչ է արել կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել երկրի զինուժին։
Այնուամենայնիվ, Մանուկյանի կենսագրության ավելի հետաքրքիր մասը հանդիսանում է 1996 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու փաստը, երբ Հայաստանը դեռ հանդիսանում էր նախագահական հանրապետություն։ Երկրի ղեկավար դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ոչ պաշտոնական տվյալներով՝ ժողովրդի քվեով ընտրված նախագահ էր դարձել հենց Վազգեն Մանուկյանը, ում ձայները հենց այնպես գողացվել էին իշխանության կողմից։
Այսօր Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի գլխավոր թեկնածուն է։
Ժողովրդի և մամուլի առաջ իր հավասարակշռված և լակոնիկ ելույթներում, Մանուկյանը խոսում է այն մասին, որ ստեղծված քաղաքական իրավիճակից պատրաստ է քաղաքակիրթ ճանապարհով ելք առաջարկել, բայց ճշգրիտ քայլեր իրականացնելու համար անհրաժեշտ է գործող կառավարության հրաժարականը։ Ընդորում, ընդդիմության առաջնորդը պնդում է, որ հենց հիմա չի կարելի արտահերթ ընտրություններ կազմակերպել, երբ երկրում առանց այն էլ ծանր դրություն է։ Ինչպես նաև, նա ճիշտ մոտեցում չի համարում առաջիկա երեք տարիներին նոր կառավարության ձևավորումը։ Մանուկյանի խոսքով, ամենաճիշտ ուղղին, դա մեկ տարով կառավարման ժամկետով՝ ժամանակավոր կառավարության ընտրությունն է, որի ընթացքում անհրաժեշտ է որոշել նոր սահմանների հարցը, զբաղվել եռակողմ փաստաթղթի մեկնաբանություններով, որում առկա են բազմաթիվ անճշտություններ, զբաղվել երկրի բյուջեյով և այլն։
Սակայն, մինչ ընդդիմությունն առաջադրում է իր առաջնորդին և Երևանի կոնտրոնում ցույցեր է կազմակերպում, գործող իշխանությունը, հասկանալով Փաշինյանի չկայացած քաղաքական ֆիգուր լինելը, տենդագին մտածում է, թե սեփական վստահելի ֆիգուրներից ում առաջադրի որպես թեկնածու։ Զարմանալի չէ, որ ամենշատ փաստարկները հավաքվում են գործող վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի օգտին։ Դրա պատճառները քիչ չեն։ Առաջին հերթին, Հակոբյանը քաղաքական աստղաբույլի միակ մարդն է, ում ամբողջովին վստահում է ինքը Փաշինյանը։
Երկրորդ հերթին, վարչապետ Աննա Հակոբյանը կլինի Փաշինյանի ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը, դե իսկ երրորդ հերթին, Աննա Հակոբյանը բազմաթիվ պետական հարցերից տեղյակ է, ինչն արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չի համարվում։
Վարչապետի ևս մի հնարավոր թեկնածու է դարձել խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի քայլն անսպասելի չէր, քանի որ նրա կուսակցությունը միանալով մյուս ընդդիմադիր ուժերի՝ Փաշինյանի հեռանալու պահանջին, չպաշտպանեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։
Որպես մրցակից, լավագույն որոշում «Լուսավոր Հայաստանը» համարել է սեփական թեկնածուի առաջադրումը։ Դժվար թե Մարուքյանին կարելի է անվանել համազգային սիրելի, բայց Փաշինյանի սիրելի և կախարդական փայտիկ, միանշանակ, այո։
Չէ որ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը մի անգամ չէ, որ օգնության է եկել գործող վարչապետին՝ ամենավերջին պահին, երբ թվացել է, թե իրավիճակը դատապարտված է եղել տապալման։ Որպես ապացույց, բավարար է հիշել թեկուզ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության սկանդալային որոշումը, որի արգելափակումը, Սահմանադրական դատարան չդիմելով, հաջողությամբ տապալեց Մարուքյանն իր կուսակիցների հետ։
Չի բացառվում և հորիզոնում էլի որոշ թեկնածուների անակնկալ հայտնվելը, հաշվի առնելով այն, որ Փաշինյանի կառավարությունը գործնականում կորցրել է աշխատունակությունը, իսկ ռազմագերիների կամ սահմանների ճշգրտման ու ամրացման հարցերով զբաղվում են ով ասես, բացի կառավարությունից։
Ո՞վ և ե՞րբ կգլխավորի Հայաստանի կառավարությունը, կկազմավորի՞ այդ կառավարությունը մինչ արտահերթ ընտրությունը, ինչպես ցանկանում է ընդդիմությունը, թե՞ դրանից հետո, ինչպես ցանկանում է Փաշինյանը՝ մոտ ապագայում պարզ կդառնա։
Բայց այն, որ Փաշինյանը փաստացի դարձել է հեռացող «կաղ բադիկ», որի իշխանությունը դեռ պահվում է զուտ ուժային կառույցների աջակցման հաշվին, ոչ ոքի պետք չի համոզել։
Տիգրան Քոչարյան
Վերլուծաբան, մեդիա փորձագետ