Եռակողմ հայտարարության կետերի իրականացումը բավականին բարդ գործընթաց է․դեռ բազմաթիվ չլուծված հարցեր են մնացել, առաջանում են որոշ խնդիրներ, և համաձայնության կետերի իրագործումը մեծ հաշվով կախված է ռուսական միջնորդական առաքելության արդյունավետությունից։

Հակամարտության կարգավորման հարցում անձամբ մասնակցում են և՛ ՌԴ նախագահը, և՛ ԱԳՆ ղեկավարը։ Մասնավորապես, Սերգեյ Լավրովը վերջերս այցելեց Երևան և Բաքու, որտեղ հիմնականում քննարկվեցին Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործման հարցերը։

Հայաստան և Ադրբեջան Լավրովի այցերի արդյունքի մասին իր գնահատականն է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄՀՄՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը «Ջեյրան Մեդիա» մամուլի ակումբի հետ զրույցում։

«Եթե խոսենք Լավրովի այցերի մասին, ապա նպատակահարմար կլինի «ժապավենը ետ տալ» և ասել, որ Ռուսաստանը որոշիչ դեր է ունեցել, որպեսզի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցվի անցած տարվա նոյեմբերին։ Ռուսաստանը ոչ միայն կանգնեցրել է զինված հակամարտությունը, այլև առաջարկել է հստակ տեսլական, թե ինչպես նվազագույնի հասցնել այդ զինված հակամարտության կրկնության ռիսկերն ու վտանգները։

Ենթադրվում է, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական կապակցումը միմյանց, որպեսզի որոշակի պրագմատիզմ հասունացվի երկկողմ հարաբերություններում, իսկ հետո արդեն անցում կատարվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման հարցին, ինչի մասին խոսել են և՛ ՌԴ նախագահը, և՛ արտգործնախարարը։ Նշվել է, որ կարգավիճակի վերջնական որոշումը պետք է լինի այն ժամանակ, երբ կողմերը որոշակի դրական տրամադրվածություն կունենան երկկող հարաբերություններում և նորովի կկարողանան նայել արդեն նոր օրակարգին, թե ինչպես կարգավորել հակամարտությունը և զարգացնել հարաբերությունները միմյանց հետ։ Բայց հարցերը մնում են։ Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը շատ բարդ հարց է, քանի որ տեսնում ենք նոր ստատուս-քվո, որը ցավոտ է իրականանում, և խնդիր է ծագում, օրինակ՝Հայաստանի և Ադրբեջանի փաստացի նոր սահմանի տեղորոշումը։

Այս թեման ծայրահեղ քաղաքականացվում է, հատկապես Հայաստանում, որը ձախողվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Այստեղից է բխում և՛ իշխանության, և՛ հատկապես ընդդիմության ծայրահեղ ցավագին արձագանքըՆախիջևանի հետ միջանցք բացելու հեռանկարի վերաբերյալ․ այն արդյո՞ք չի լինի նոր՝ առանց ավելորդ շարժառիթի, զիջում. այս մասին վեճեր են ընթանում։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է։ Ներկայում երկիրը ներքաշված է քաղաքական մարտերի մեջ։ Բարդ, ռազմավարական հարցերի կարգավորումները հետաձգվում են։ Պայքար է ընթանում, որտեղ որպես վառ առաջնորդներ հանդես են գալիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինս իրեն ներկայացնում է որպես գլխավոր ընդդիմադիր։ Այսառումով՝ հակամարտության կարգավորման հարցի գինը ծայրահեղ կարևոր է։

Ադրբեջանում «կրքերն» այդքան էլ մեծ չեն, մեծամասամբ այն պատճառով, որ այդ երկիրը համարում էր այդ հողերը բռնազավթված, և դրանք վերադարձրել է, և Իլհամ Ալիևը խոսում է Ղարաբաղյան հակամարտության մասին արդեն անցյալ ժամանակով։ Այս միտքը տարբեր ձևերով կրկնվում է․ դա արդեն անցյալ է, պետք է մտածել ապագայի մասին, երկրների հետ հարաբերությունների նոր մեխանիզմներ կառուցել։ Բայց այստեղ, ցավոք սրտի, ադրբեջանական առաջնորդի լավատեսությունը լիովին կիսել չիկարելի։

Բաց է մնում ռազմագերիների հարցը, ինչպես նրանց անվանում են Հայաստանում։ Ադրբեջանում նրանց կոչում են դիվերսանտ-ահաբեկիչներ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ առայժմ չի հաջողվում հասնել հավասարակշռված փոխզիջումային մոտեցման։Վերացարկվելով երկու կողմերի գնահատականներից, ակնհայտ է, որ կան մարդիկ՝ Հայաստանի քաղաքացիներ, որոնք պահվում են Ադրբեջանում, կա հարց նրանց իրավական կարգավիճակի վերաբերյալ, կա հարց՝ ինչքան շուտ այդ խնդիրը կլուծվի։

Դարձյալ ակնհայտ է, որ նախընտրական համատեքստում այս թեման ծայրահեղ կարևոր է, այն քաղաքականացվում է և օգտագործվում ընդդիմության կողմից որպես գործիքակազմ։ Սակայն Ադրբեջանում ևս որոշակի դժգոհություն կա, բայց ոչ այնքան ուժգին՝ երկիրը չի գտնվում ճգնաժամում, տնտեսապես այն ուժեղ է Հայաստանից։ Բայց եթե ուսումնասիրենք սոցիալական ցանցերը, ապա կտեսնենք, որ շատերն ասում են․ «Ինչու՞ չհասան մինչև Ստեփանակերտ (Խանքենդի, այդպես են անվանում Ադրբեջանում), ինչու՞ հարցը ամբողջությամբ չլուծեցին», ոչ բոլորն են կիսում Ադրբեջանի

նախագահի դրական վերաբերմունքը ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ։

Խաղաղապահներին աջակցում են և՛ հայկական, և՛ադրբեջանական կողմերը, հետխորհրդային հակամարտություններում հակամարտող երկու կողմերի՝ հակամարտության կարգավորման մոդերացիայի վերաբերյալ այսպիսի միասնություն հազվադեպ է պատահում։

Այս բարդ իրավիճակում Ռուսաստանին, կրկնվեմ, երկու կողմերը ընդունում են որպես մոդերատոր, մեդիատոր և ոչ միայն։ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանի գործընկերները, այդ թվում՝ և՛Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն բազմաթիվ տարաձայնություններ ունեն հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, այս կետում նրանք պատրաստ են ընդունել, որ Ռուսաստանը գլխավոր դեր է կատարում։ Այլապես ինչպե՞ս պետք է աշխատի Մինսկի խումբը, նրանց մասնակցության ձևաչափի վերաբերյալ հարցեր են առաջանում։ Թուրքիան, ի դեպ, տարբեր հարցերում ունենալով տարաձայնություններ Ռուսաստանի հետ, պաշտոնապես ոչ թշնամաբար է ընդունում ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Ահա այսպիսի յուրօրինակ իրավիճակ։

Իհարկե, Ռուսաստանի հետ չափազանցված ակնկալիքներ են կապվում թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից։ Նրանցից յուրաքանչյուրը Ռուսաստանից ակնկալում է շատ տարբեր բաներ։ Ի՞նչն է կարևոր այս իրավիճակում։ Կարևոր է չկորցնել որոշակի տեմպը, քանի որ վակուումը վայրկյանական կարող է լցվել։ Եվ այդ պատճառով տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը, սկսած նոյեմբերից, ձեռնարկում էտարբեր նախաձեռնություններ։ Այսհամատեքստում կարելի է հիշել Մոսկվայի հունվարի 11-ի գագաթաժողովը, որտեղ ընդունվել են համաձայնություններ՝ նոյեմբերյան համատեղ հայտարարությամբ նախատեսված իրավիճակի զարգացման համար։ Մենք տեսնում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը ընկալվում է ավելի լայն, քան պարզապես հրադադար, որոշակի առաջընթաց է ձևավորվում։ Մոսկվան այդ հարցում հանդես է գալիս որպես առաջնորդող, նրան աջակցում են նաև Մինսկի խմբի գործընկերները։ Կա նաև հեռախոսազանգերի կանոնավոր ռեժիմ՝ Ռուսաստանի նախագահի և Հայաստանի ուԱդրբեջանի առաջնորդների միջև։

Սերգեյ Լավրովը բավականին ակտիվ դիվանագետ է մեծ հաշվով և Ղարաբաղյան ուղությամբ մասնավորապես, նրա բազմաթիվ հայտարարությունները մշտապես և ավանդաբարերանգ են տվել դիվանագիտական թրենդին, նրա այցերը կարելի է գնահատել

որպես զարկերակի վրա ձեռքը պահելու փորձ, որոշակի բանակցային տեմպ պահպանելու, և ոչ թե սոսկ արձագանքող կողմ լինելու, այլ կողմ, որը փորձում է որոշակի թրենդուղղորդել։ Դա, բնականաբար, բարդ է։ Ոչ բոլոր հարցերն են օրակարգից հանվել Լավրովի այցից հետո, և դեռ շուտ չեն հանվի։ Այս հակամարտությունը չի լուծվել երեք տասնամյակ՝ Լավրովի մեկ այցով միանգամից չի լուծվի։ Այստեղ կարևոր է ցույց տալ, որ Ռուսաստանը շարունակում է մնալ գլխավոր մոդերատոր, խաղաղ բանակցությունների և մեծ հաշվով կարգավորման գործընթացների գլխավոր առաջմղիչը։

Եթե համեմատենք Թուրքիայի հետ, ապա նրա մոտեցումը միակողմանի է, այն ադրբեջանամետ է, Հայաստանի հարցը, ընդհանուր առմամբ,Թուրքիային չի մտահոգում։ Կարգավորման հարցն օրակարգում առաջնահերթ չի, մինչդեռ Ռուսաստանի համար կարևոր են և՛ Հայաստանը, և՛Ադրբեջանը տարբեր հիմնավորումներով։ Հայաստանը որպես ռազմաքաղաքական դաշնակից Կովկասում, Ադրբեջանը՝ շատ կարևոր տնտեսական գործընկեր, հարևան, երկիր, որի հետ մենք կիսում ենք դաղստանյան սահմանը, Կասպից ծովը և այլն։ Կովկասյան երկու երկրների հետ հարաբերությունների այսպիսի նուրբ հավասարակշռումը, հավասարակշռված կարգավորման փորձերը Մոսկվան թողնում է իր հետևից և իր ձեռքում պահում այդ նախաձեռնությունը։ Լավրովի՝ Երևան և Բաքու այցերի գլխավոր արդյունքը սա է»,- ասաց փորձագետը։